Իմ մասին
Բարև ձեզ , ես Անուշ Համբարյանն եմ, 20 տարեկան ։ Սովորում եմ Ֆիզիկական կուլտուրայի Հայկական պետական ինստիտուտում (հեռակա ուսուցմամբ )։ Զբաղվում եմ պրոֆեսիոնալ բասկետբոլով։ Հանդես եմ եկել Գրանդ Սպորտ ակումբի թիմում, որը բազմակի անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն։ Նաև հանդես եմ եկել Հայաստանի ազգաին հավաքականում, մասնակցել եմ մի շարք միջազգային մրցումների։ Շատ եմ սիրում գրքեր կարդալ (պատմական). ամենա սիրելի գրքերիցս մեկը դա Րաֆֆու` Սամվելն է։ Սիրում եմ արշավների գնալ և զբաղվում եմ լեռնագնացությամբ։ Աշխատել եմ նախակրթարանում որպես ֆիզ. հրահանգիչ։
Ճիշտ է, քիչ փորձ ունեմ մանկավարժության ասպարեզում, սակայն այս կարճ ժամանակահատվածում հասկացել եմ, որ շատ հոգեհարազատ և հետաքրքիր մասնագիտություն է՝ իրական կյանք երեխաների հետ: Այդ է պատճառը, որ որոշեցի մասնակցել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում կազմակերպվող մանկավարժական վերապատրաստմանը և հնարավորության դեպքում սիրով և ոգևորվածությամբ կներդնեմ բոլոր հնարավորություններս, մասնագիտական հմտություններս կրթահամալիրի մի մասնիկը դառնալու համար: