Հայրենագիտական ճամփորդություն՝ Էջմիածին-Օշական-Աշտարակ

 

  Երևան-Ստամբուլ բաց ճամբար

Հայրենագիտական ճամփորդություն՝ Էջմիածին-Օշական-Աշտարակ

«Գարակէօզեան» վարժարանի հյուրերի հետ այսօր իրականացրեցինք  ճամփորդություն դեպի Արմավիրի եւ Արագածոտնի մարզեր:Այցելեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,բայց տաճարն այս պահին  գտնվում է վերանորոգման շրջանում: Արմավիրի մարզից  գնացինք Արագածոտնի մարզ: Գյուղ Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մեզ դիմավորեցին «Արի Օշական» երիտասարդական նախաձեռնության անդամներն,ովքեր մեզ հետ շրջեցին, պատմեցին Օշականի, ինչպես նաեւ եկեղեցու մասին: Մեզ հյուրասիրեցին  նաեւ անուշահամ մրգեր: Միասին գնացինք Աշտարակի Կարմրավոր եկեղեցիներ, այնտեղից էլ վերադարձանք Երեւան եւ շրջայց կատարեցինք հին երեւանյան փողոցներով:

Տեսանյութ՝

 

Չարենցի կամարով՝ Գառնի

Այցելություն Գառնի՝ Չարենցի կամարով, չարենցյան ընթերցումներով. պարատուն Գառնիում

09.00- 10.00- օրվա բրդուճների պատրաստում Միջին դպրոցի խոհանոց- ակումբում. Գոհար Եղոյան և սովորողներ

09.30-ից կացարաններից հյուրերի ուղեկցում Մայր դպրոց

Արևմուտքից՝ Հռիփսիմե Գալստյան, Երանուհի Խլղաթյան

Հյուսիսից՝ Սիդոնյա Վիրաբյան,Անուշ Համբարյան

10.00՝ մեկնում Մայր դպրոցից

Երթուղին՝ Երևան- Չարենցի կամար- Գառնի- Գեղարդ- Երևան

Ծրագրում՝

  • Կանգառ Չարենցի կամարի մոտ. չարենցյան ընթերցումներ. պատասխանատու՝ Հռիփսիմե Գալստյան, Երանուհի Խլղաթյան
  • Այցելություն Գառնիի տաճար, զբոսանք կիրճում
  • Այցելություն Գեղարդ վանք. հոգևոր երգեր եկեղեցում. «Հայր մեր», «Քրիստոս ի մեջ». պատասխանատու՝ Գոհար Եղոյան
  • Ճաշի ընդմիջումը՝ բրդուճներով

Մասնակիցներ՝

Ստամբուլի Կարագյոզյան վարժարանի խումբ. սովորողներ, ուսուցիչներ

Միջին դպրոցի սովորողներ

  1. Բաղդասարյան Նոռա
  2. Հարությունյան Միլենա
  3. Տեր- Պետրոսյան Սաթինե
  4. Նարեկ Աշակյան
  5. Հայկ Արշակյան
  6. Համբարձում Մանջոյան
  7. Արամ Հունանյան
  8. Սվետլանա Մելքումյան
  9. Մանուկյան Կարինա
  10. Արղության Անի

Երևան-Ստամբուլ բաց ճամբար. Հայրենագիտական ճամփորդություն՝ Էջմիածին-Օշական-Աշտարակ

Նպատակը՝ «Գարակէօզեան» վարժարանի հյուրերի հետ իրականացնել ճամփորդություն դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց, Աշտարակի Կարմրավոր եկեղեցիներ

Սկիզբը՝ 12:30

Ավարտը՝ 17:30

Ընթացքը՝

Ճամփորդությունը կսկսենք Առնո Բաբաջւանյան փողոցից, կուղևորվենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ապա՝ Օշականան: Օշականում մեզ կդիմավորեն <Արի Օշական> երիտասարդական նախաձեռնության կամավորները, միասին կշրջենք  Օշականում, կլինենք Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, ապա Քասախի կիրճում կունենանք ընդմիջում՝ծիսական երգերի զուգակցմամբ( էն  դիզան, Գացեք տեսեք): Ավարտից հետո կուղևորվենք Աշտարակ, կլինենք Կարմրավոր եկեղեցում,ապա քայլքով կանցնենք Աշտարակի հին կամրջով, կլինենք Հին ջրաղացում:

Նախագծային խումբ՝

Մարինե Մխիթարյան, Սիդոնյա Վիրաբյան, Կիմա Ստեփանյան, Անուշ Համբարյան

1. Լիլիան Աւիթօղլու

2. Քէվըն Հոքքաճը

3. Լոռի Սիւզմէ

4. Էնրիքօ Կարօ Քոսէնթինօ

Շարունակել կարդալ

Ամառային ճամբար՝ 18.06-22.06

Ամառային ճամբարի հերթական շաբաթն անցավ ինչպես միշտ՝ ակտիվ։ Ճամբարականների հետ իրականացվող նախագծերի ընթացքում մասնակցեցինք կրթահամալիրի մայր դպրոցի համերգային ծրագրերին, լողացինք բացօթյա լողավազանում, հեծանիվ վարեցինք։
Շաբաթվա ընթացքում մանկավարժական աշխատողների սեմինար֊պարապմունքներին մասնակցելը մասնագիտական աճի համար կարևորագույն քայլ էր։

Օրվա քրոնիկոն

Հունիսի 15- ը Հյուսիսում սկսեցինք Հարսանեկան ընդհանուր լողափնյա պարապմունքով՝  ջրային ուրախ չլմփոցներ, թրջված, ուրախ ճամբարականներ: Ճամբարականների հետ միասին հավաքեցինք Հյուսիսային դպրոցի այգու բարիքները՝ թափ տվեցինք ծիրանենին և բալ հավաքեցինք:

Տեսանյութը՝ Սեդա Վիրաբյանի

Հունիսի 14

Հյուսիսային դպրոցում օրը սկսեցինք  հարսանեկան ընդհանուր լողափնյա պարապմունքով:Ուրախ լողափնյա ընդհանուր պարապմունքից հետո խնամեցինք մեր միջավայրը, լողափը:

 

Ճամբարային առօրյան մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև մեր մարզային գործընկերների մոտ, ինչի վկայությունն է վերապատրաստվել ցանկացող մանկավարժների չդադարող հոսքը կրթահամալիր։ Հյուսիսային դպրոցն այսօր հյուրընկալել էր Սասունիկ համայնքի Գ. Չաուշի անվան դպրոցի և նախակրթարանի դասավանդողներին։ Հյուրերը մասնակցեցին հարսանեկան ծեաի նախապատրաստական աշխատանքներին, Հասմիկ Մաթևոսյանի հետ սովորեցին ծեսի երգերից, ապա Տաթև Աթոյանի օգնությամբ պատրաստեցին կրծքազարդեր։

 

Տեսանյութ՝ Սեդա Վիրաբյանի