Կրթահամալիրի փակ լողավազանին առնչվող աշխատանքների ցուցակի և ժամանակացույցի ներկայացում, որոնք ուղղված են լողավազանի հիգիենիկ, անվտանգ գործունեությանը, կվերացնեն ստուգման ժամանակ տեսուչների գրանցած և չգրանցած թերությունները․
Լողավազան հաճախելիս անհրաժեշտ է ծանոթանալ լողավազանում գործող կարգապաhության և անվտանգության բոլոր կանոններին: Դրանք նպաստում և ապահովում են այցելուների անվտանգությունը և առողջության պահպանումը:
Գույք-հանդերձանք՝
Լողազգեստ
Ռետինե հողաթափեր
Սրբիչ
Լողի գլխարկ /աղջիկներ/
Ջրային ակնոց
Լողավազանում արգելվում է՝
Մտնել լողավազանի սրահ դրսի կոշիկներով
Լողավազան մտնել առանց ցողվելու
Առանց թույլտվություն մտնել ջուրը և դուրս գալ ջրից
Լողավազանում վազել, աղմկել
Նկարագիր՝
Լողորդը մտնում է հանդերձարան, հագնում լողի համազգեստը, ապա ռետինե հողաթափերով առաջանում դեպի ցնցուղ: Ցողվելուց հետո, կատարում է նախավարժանք, ապա թույլտվություն ստանալուց հետո մտնում ջուրը:
Լողորդը պարապմունքը ավարտելուց հետո, կրկին ցողվում է՝ քլորից մաքրվելու նպատակով: