Նպատակը՝ Ստուգել սովորողների և դասվարների սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ձեռք բերած հմտությունները լողից:
Վայրը` Մխիթար Սեբաստացի ծածկած լողավազան
Ժամանակը՝ 2019 hունվարի 28-01
Մասնակիցները՝
Արևմտյան դպրոց՝ 5 տարեկաններ, 1-3 դասարաններ, 4-5/ հայտով/- Պատասխանատու՝ Ռիմա Երեմյան
Արևելյան դպրոց՝ 5 տարեկաններ, 1-3 դասարաններ, 4-5/ հայտով/-Պատասխանատու՝ Նառա Նիկողոսյան
Հարավային դպրոց՝ 5 տարեկաններ, 1-3 դասարաններ, 4-5/ հայտով/-Պատասխանատու՝ Շամիրամ Պողոսյան
Հյուսիսային դպրոց՝ 5 տարեկաններ, 1-3 դասարաններ, 4-5/ հայտով/-Պատասխանատու՝ Քնար Ներսիսյան
Քոլեջ՝ 5 տարեկաններ ջոկատներ-Պատասխանատու՝ Տաթև Բլեյան
Միջին դպրոց՝ 6-8 դասարանների ջոկատներ-Պատասխանատու՝ Լուսինե Բուշ
Ավագ դպրոց՝ 9-12 դասարանների ջոկատներ-Պատասխանատու՝ Մարթա Ասատրյան
Ծրագրում ՝
Նախավարժանք
- Ոտքերով մկրատաձև մարզանք
- Ոտնաթաթերի ձգում դեպի վեր
Վարժություններ՝ 5 տարեկանների և առաջին դասարանի ջոկատների համար
- Շնչառության պահում 3-7 վայրկյան
- Լող մեջքի վրա՝ թևիկով
- Լող կրծքի վրա՝ թևիկով
Վարժություններ՝ 2-5 դասարանի ջոկատների համար
- Թիկնալող 20 մետր
- Կրոլ 20 մետր
- Գունավոր առարկայի դուրս բերում ջրի հատակից
- Ջրացատկ
Վարժություններ՝ 6-12 դասարանի ջոկատների համար
- Ջրագնդակ
- Ջրացատկ
- Ջրային աերոբիկա
Անհրաժեշտ պարագաներ՝
- Լողազգեստ
- Ռեզինե գլխարկ
- Լողաթափեր
- Սրբիչ
- Ակնոց