Ջրացատկի նախագիծ 03․12․18 — 07․12․18

 

Նպատակ՝  Կրթահամալիրում ջրացատկի տեխնիկայի ուսուցում տարատարիք խմբերում:

 Խնդիր՝ Սովորողների առողջության ամրապնդում, կոփում: Շնչառական համակարգի աշխատանքի բարելավում:

Նախագծի մեկնարկը և ավարտը՝  03․12․18—07․12․18. ամեն դասարան իր ուսումնական պարապմունքի ժամին

Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոց, ծածկած լողավազան:

Մասնակիցները՝ կրտսեր դպրոցի սովորողներ:

Շարունակել կարդալ

Հեծանվավարություն, Լող

Երկուշաբթի

Հեծանիվ 3․1  13։00-13։35

Լող 2․1 09։40-11։00, 2․2  11։45-13։00

Երեքշաբթի

Հեծանիվ  2․1  10։10-10։55, 5 տարեկաններ 13։00-13։35

Չորեքշաբթի

Հեծանիվ  1․1  9։30-10։05, 3․2  11։50-12։35

Լող 5 տարեկաններ 10։00-12։00

Հինգշաբթի

Հեծանիվ  2․2  9։30-10։05,  1․2  10։10-10։55,  5 տարեկաններ 12։55-13։35

Լող 3․2  11։00-12։30

Ուրբաթ

Լող  3․1  12։15-14։00

 

 

Տրիատլոնի նախագիծ

Նոյեմբերի 8-ին Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանի սովորողների հետ մասնակցեցինք տրիատլոնի նախագծին։ Հյուսիսային դպրոցից վազքով ուղևորվեցինք դեպի Մայր դպրոցի հեծանվակայան, որտեղ Միքայել Ղազարյանը շատ ջերմ ընդունեց և տրամադրեց հեծանիվներ, նաև վերհիշեցինք երթևեկության կանոնները։ Այնուհետև ուղևորվեցիք դեպի Արևմտյան դպրոց, որտեղ արդեն մեզ էին սպասում դպրոցի հեծանվորդները։ Փոքր մրցաշարից հետո լողորդները գնացին լողի, իսկ մյուս մասը՝ Ագարակ՝ ձիուկներին տեսակցության։

 

Տեսանյութ՝

Սուջուխի ծես․ Ճամփորդության հաշվետվություն․ 07․11․2018

Նոյեմբերի 7-ին Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սովորողները Աշտարակում էին՝ որպեսզի մասնակցեն սուջուխի ծեսին։

Տեսանյութը՝ Ռիմա Քեքեջյանի

Աշտարակում 1850-ական թվականներից բնակություն հաստատած Ղայաչյանների ընտանիքի հայրը եղել է կուլակ. զբաղվել է գինեգործությամբ։ Պահպանելով սերնդեսերունդ փոխանցված ավանդույթները՝ Հովսեփ Ղալաչյանը շարունակում է պապերի գործը… Նա մեծ սիրով ու խնամքով պահպանում է պապերից փոխանցված հարուստ մառանը, որտեղ կային գինու պատրաստման ու պահպանման համար անհրաժեշտ սարքեր, կարասներ, մոտ 5տ տարողությամբ գուփ, տակառներ, կշեռքներ և 1991թ-ից շշալցված գինիներ։

Շարունակել կարդալ