Բասկետբոլի մրցաշար-նախագիծ

Նպատակը՝

  • բարձրացնել սովորողների ներգրավածությունը սպորտային միջոցառումներին
  • արդիականացնել բասկետբոլ խաղը
  • բարձրացնել ֆիզիկական պատրաստվածությունը

Խնդիրները՝

  • խաղարկային հմտությունների բարձրացում
  • խաղընկերների հետ համագործակցություն
  • բասկետբոլի կանոների պրակտիկ կիրառում

Նախագծի ժամկետը՝ ————

Մասնակիցները ՝  Միջին դպրոցի սովորողներ

Բնութագիրը՝  Կազմակերպել եռօրյա մրցաշար: Մարզաձև՝ բասկետբոլ: Մրցաշարին կմասնակցեն 7-րդ և 8-րդ դասարանի սովորողները: Մրցաշարը կկայանա հետևյալ կանոնակարգով՝ կմրցեն ըստ վիճակահանության նույն ենթախմբում ընկած թիմերը, հաղթողները դուրս կգան եզրափակիչ, որտեղ կվորոշվեն մրցանակային տեղերը:

Մասնակիցներին կշնորհվեն մեդալներ և դիպլոմներ, խրախուսիչ այլ մրցանակներ:

Պատմություն

Խաղը հիմնադրվել է 1891 թ.-ին՝ ԱՄՆ Մասաչուսետս նահանգի Սպրինգֆիլդի քոլեջի ֆիզիկական դաստիարակության ուսուցիչ Ջեյմս Նեյսմիթի (1861-1939) կողմից։ Որպես դպրոցի ֆուտբոլի մարզիչ, նրան տրվեց հանձնարարական ստեղծել փակ դահլիճում անցկացվող հետաքրքիր մի խաղ, որով ուսանողները կարող են զբաղվել ձմռան ամիսներին։ Շարունակել կարդալ