Լողավազանից օգտվելու կարգ 

Լողավազանից օգտվելու կարգ 

 Լողավազան հաճախելիս անհրաժեշտ է ծանոթանալ լողավազանում գործող կարգապաhության և անվտանգության բոլոր կանոններին: Դրանք նպաստում և ապահովում են այցելուների անվտանգությունը և առողջության պահպանումը: 

 

Գույք-հանդերձանք՝

  • Լողազգեստ
  • Ռետինե հողաթափեր
  • Սրբիչ
  • Լողի գլխարկ /աղջիկներ/
  • Ջրային ակնոց

Լողավազանում արգելվում է՝

  • Մտնել լողավազանի սրահ դրսի կոշիկներով
  • Լողավազան մտնել առանց ցողվելու
  • Առանց թույլտվություն մտնել ջուրը և դուրս գալ ջրից
  • Լողավազանում վազել, աղմկել

 Նկարագիր՝

Լողորդը մտնում է հանդերձարան, հագնում լողի համազգեստը, ապա ռետինե հողաթափերով առաջանում դեպի ցնցուղ: Ցողվելուց հետո, կատարում է նախավարժանք, ապա թույլտվություն ստանալուց հետո մտնում ջուրը:

Լողորդը պարապմունքը ավարտելուց հետո, կրկին ցողվում է՝ քլորից մաքրվելու նպատակով:

 Ջրի ջերմաստիճանը—  ամռանը՝ 25-27, ձմռանը՝ 28-30:

 

ԼՈՂԱՎԱԶԱՆՆԵՐԻԶԳԵՍՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԿԻՑ ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Սանհանգույցներ Սարքավորումներ
Տղամարդկանց 1 զուգարանակոնք,  2 լվացարան
Կանանց 1 զուգարանակոնք   2 լվացարան

 

Օգտագործվող ախտահանիչ նյութեր

  1. Լողավազանների ջրի վարակազերծման համար
  • քլոր
  • քլորակիր
  • այգեցիտ
  • խտեցուցիչ
  1. Ավազանի ջուրը դատարկելուց հետո ախտահանման համար
  • քլորակիր (պարզեցված լուծույթ 1%) 

 

Լողավազանը սպասարկող անձնակազմ 

Լողավազանի պատասխանատու՝ Անուշ Համբարյան

Առաջին բուժօգնության և սանիտարահիգենիկ կանոնների պահպանման պատասխանատու՝ Անուշ Աղաբաբյան

Մաքրության պատասխանատու՝ Նորա Սևոյան

Տեխնիկական մասի պատասխանատու՝ Ժիրայր Միքայելյան

Լողավազանի մարզիչներ՝ Անուշ Համբարյան, Քրիստինե Հարությունյան