Լողավազանի Աշխատաժամանակ

Մարզիչներ` Անուշ Համբարյան, Քրիստինա Հարությունյան

Լողավազանի դասաժամերի քանակը` 37

Անուշ Համբարյան`23

Քրիստինա Հարությունյան`14

5-6 տարեկան յուրաքանչյուր սովորող շաբաթական լողում է մեկ անգամ:

Խմբերի մեծաքանակ լինելու դեպքում, աշխատում է երկու մարզիչ միաժամանակ:

Եռօրյա ճամփորդություն Արատեսում

Վայրը՝ Վայոց ձոր, Արատես

Պատասխանատու դասավանդողներ` Հերմինե Գևորգյան                                                                                                     Մարզիկ` Անուշ Համբարյան

Մեկնումը  ՝ սեպտեմբերի 9, ժամը 9:00 մայր դպրոցի բակից

  • Գետափ-Արենի-Զանգակատուն-Սևակավան-  Երասխ-Արարատ-Արտաշատ-Արատես

Վերադարձը՝ սեպտեմբերի 11, ժամը՝ մինչև 20.00՝ Մայր դպրոցի բակ

  • Երևան-Սևանի ավազան-Մարտունի-Սելիմի լեռնանցք-Շատին-Եղեգիս-Հերմոն-Երևան

Նպատակը՝

  • Հայրենագիտական- արշավախմբային  եռօրյա ճամբար Արատեսում
  • Ծանոթացում Արատեսի տարածքի հետ (քայլարշավ դեպի Արատես գետ, հայրենագիտական ծանոթություն Արատեսի վանքի հետ)
  • Քայլարշավ դեպի Սմբատաբերդ
  • Արենի. Թռչունների քարայր. ծանոթություն տարածաշրջանին՝ որպես խաղողագործության և գինեգործության բնօրրան
  • Փառատոնային մասնակցություն

Ճամբարի հայրենագիտական կանգառները՝

  • Տիգրանաշենի  ոլորաններ-Մասիսը՝ դիտակետից
  • Արենիի շուկա
  • Եղեգիսի կիրճ
  • Սմբատաբերդ
  • Եղեգիս
  • Արատեսի վանք
  • Գետեր՝ Արփա, Եղեգիս, Արատես
  • Քարավանատուն /Սելիմի լեռնանցք/
  • Սևանա լիճ-Հայրիվանք

Օրակարգ

Օր առաջին

Սեպտեմբերի 9

9:00- մեկնում   մայր դպրոցի բակից
Կանգառներ`Գողթանիկի ջրվեժ, Արենի Գիգրանաշենի ոլորաներ, Սևակավան
,Արատես։
13:00— Ժամանում Արատեսի դպրական կենտրոն, իրերի տեղավորում,տարածքի խնամք, աշխատանքներ ըստ դպրական կենտրոնի ցուցումների
14:00—  Ճաշ
15:30— Քայլարշավ Արատեսի հարակից շրջաններում, Արատեսի վանք, Արատես գետի կիրճ, տարածքի հայրենագիտական և աշխարհագրական դիրքի ուսումնասիրում

17:00 – Պլեներային աշխատանքներ,սիրո տնակի և պանդոկի բարեկարգման աշխատանքներ
19:00— Ընթրիք
20:00 —Խարույկի նախապատրաստում,  զրույցներ խարույկի շուրջ
23.00 — Հանգիստ, քուն

Օր երկրորդ

Սեպտեմբերի 10

09:00 -վերկաց

09:30-նախաճաշ

10:30-14:00-Սմբատաբերդի նվաճում,

14:00- վերադարձ

15:00 – ճաշ

16:00 հանգիստ

17:00- Դպրական կենտրոնի բարեկարգման, ընդարձակման, բնապատկերային, քարափների վերականգնման աշխատանքներ։ 

19:00-ընթրիք

20:00-երեկոյան խարույկի շուրջ զրույց-քննարկումներ, ծանոթություն կրթահամալիրին, կրթական փոխանակումների ներկայացում

Օր երրորդ

Սեպտեմբերի 11

8.30 — Վերկաց, առավոտյան մարմնամարզություն
9.30 —  Նախաճաշ
10:00 —Իրերի հավաքում, ճամբարային ողջ տարածքի, տնակների, վրանների մաքրում, կոկիկացում, բրդուճների պատրաստում
11:00—Վերադարձ Երևան․Հայրավանք, Քարավանատուն, Զորաց եկեղեցի,ժամանում մինչև 20:00՝ մայր դպրոցի բակ։

Անհրաժեշտ պարագաներ

  • ուսապարկ-քնապարկ
  • անձնական հիգիենայի, անկողնային պարագաներ
  • մարզական հագուստ և հարմար կոշիկներ
  • լողազգեստ, արևապաշտպան գլխարկ, արևապաշտպան քսուկ, ակնոց, սրբիչ
  • խոհանոցային սպասք՝ ափսե, բաժակ, պատառաքաղ, գդալ, դանակ
  • ջրաման՝ ջրով լի
  • Բրդուճներ

Ֆինանսական մաս՝ կրթահամալիր։

Արդյունք՝

  • Մուտքի  ճամբարի սովորողների ծանոթացում Արատեսի դպրական կենտրոնի  հետ
  • Պատումներ, ֆոտոշարքեր բլոգներում, կայքում