Ձմերուկատոն

Այսօր Հյուսիսային դպրոց-պարտեզում ձմերուկատոն էր, երեխաների ուրախությանը չափ ու սահման չկար։ Նրանք ձմերուկների միջոցով տարբեր մարզախաղեր խաղացին, իսկ խաղալուց հետո ոչ մի րոպե չկորցրեցին և համտեսեցին կարմիր, գունեղ, համեղ, քաղրցր, հյութալի և հրաշալի ՁՄԵՐՈՒԿՆԵՐԸ։

Նկարաշար

Արի տես ու հիացիր

Արատես ուղղակի տեսնել է պետք։

Օգոստոսի 23 ին աշխատանքային այցով կրկին Արատեսում էինք։ Առավոտյան Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ ժամանեցին ավագ դպրոցի սովորողները։ Սովորողները մեծ սիրով միացան աշխատանքային ջոկատին։

Օգոստոսի 25 ին արշավեցինք Արատես գետի ափով և իհարկե լողացինք

 

Վերադառնալուց կատարեցինք կանգառներ։ Առաջին կանգառը կատարեցինք Քարավանատանը։

 

 

Հաջորդը կապուտակ Սևանն էր իր անչափ գեղեցիկ Հայրիվանքով

 

 

 

 

 

Վայոց Ձորցի երիտասարդների ճանաչողական այցը կրթահամալիր

Ուղեկցողներ`Անուշ Համբարյան, Արմինե Թոփչյան

10:00 Հանդիպում Արևմտյան դպրոց-պարտեզում

10։00-10։30 շրջայց դպրոցում, ճամբարում

10։30-11։30 շրջայց ագարակում, ձիավարություն

11։30-12։00  սուրճի ընդմիջում

12։00-13։00 լող

13։00-14։00 շրջայց կրթահամալիրի Բանգլադեշով. Մայր դպրոց-Արևելյան դպրոց-Քոլեջ-Հյուսիսային դպրոց

14։00-15։00 մասնակցություն Արթուր Շահնազարյանի սեմինար-շնորհանդեսին

15։00-15։30 ընդմիջում

15։30-16։00 պարերգերի ուսուցում` Մարինե Ոսկանյան

16։00-17։00 օրվա ամփոփումը` Գեղարվեստի հարթակում

Վայոց Ձորի մարզային երիտասարդական կենտրոնի մասնակիցներ

1. Հասմիկ Մարգարյան
2. Սյուզի Խաչատրյան
3. Ռաֆիկ Ջահանգիրյան
4. Արթուր Կարապետյա
5. Մարիամ Մաթևոսյան
6. Էլեն Հարությունյան
7. Արտյոմ Դովլաթյան
8. Արսեն Մարտիրոսյան
9. Երվանդ Հախվերդյան
10. Նարեկ Բաբայան
11. Մանե Համբարձումյան
12. Վլադիմիր Սարգսյան

Մարդը, որ ուզեց ապաքինվել: Դինո Բուցատի

Վերլուծական

Կարդալով Դինո Բուցատտիի՝ «Մարդը, որն ուզեց ապաքինվել» ստեղծագործությունը, մի քանի հետևություններ արեցի ինձ համար: Բոլոր մարդիկ էլ կյանքում հանդիպում են փորձությունների, շատերը հեշտ են հաղթահարում, մի մասն էլ դժվարությամբ։ Բայց կան իրավիճակներ, որոնցից հնարավոր է դուրս գալ, եթե մեծ կամքի ուժ ունես։ Հերոսը այդպիսի հատկանիշներ դրսևորեց։ Նա ուզեց ապաքինվել, պայքարեց, բայց վերջում հասկացավ, որ այդպես մաքրագործվելուց հետո նրան այլևս չէր հետաքրքրում դրսի աշխարհը, այն աշխարհը, որը վերադառնալու համար նա այդքան պայքարեց։ Ըստ իս, դա այն կյանքն էր, որը մարդուն կապում է երկրային կյանքին, բայց մաքրագործվելուց, «բուժվելուց» հետո մարդուն այլևս չի հետաքրքրում նյութական աշխարհը: Ստեղծագործության ավարտին ընթերցողին հնարավորություն է տրվում վերարժևորելու ունեցածը, դիտարկելու ապրելու համար անհրաժեշտ պայմանները, որոնց մեջ փորձում ես առանձնացնել նյութականն ու «իրականը»:

ԱՐԱՏԵՍԻ ԴՊՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Արատեսի դպրական կենտրոն

Նախագիծ՝

Օգոստոսի 3

13:00 ՝մեկնում Մայր դպրոցից

Երթողի Երևան-Արտաշատ-Զանգակատուն-Արենի-Աղավնաձոր-Շատին-Արատես

Կանգառներ՝ շրջայց Զանգակատուն գյուղում, ընդմիջում Աղավնաձորում

Շարունակել կարդալ