Արդյո՞ք քլորը սպանում է կորոնավիրուսային ինֆեկցիան
Մասնագետները հայտնում են, որ վիրուսը չի ապրում լողավազան ջրի մեջ: Ըստ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների, «չկա որևէ ապացույց այն մասին, որ COVID-19- ը կարող է տարածվել լողավազանների և ջակուզիաների միջոցով»:
Քլորացված լողավազան ջուրը վնասակար է մանրէների համար:
«Լողավազանում քլորի միջին քանակը սպանում է վիրուսը», — ասում է Ռոբերտա Լավինյեն, Թենեսի համալսարանական բուժքույրական քոլեջի բժկության պրոֆեսոր:
Լողավազանից օգտվելու նոր կարգ
Լողավազան մտնելիս` դրսում ստուգվելու է անձի ջերմությունը, եթե տաքություն չունի ախտահանելով ձեռքերը և բախիլներով կարող է առաջանալ դեպի հանդերձարան, ծնողները և լողորդները պարտադիր պետք է լինեն ձեռնոցներով և դիմակով:
Լողավազանի ախտահանում
Լողավազանը ախտահանվելու է ամեն լողի պարապմունքից հետո` այսինքն ժամը մեկ: Ախտահանվելու են բոլոր ձեռքին հասանելի վայրերը` սանհանգույցը, բռնակները, դռները, կախիչները, ֆենը, զամբյուղները, պահարանները և այն ամենը ինչը ձեռքին հասանելի է: Լողավազանում լինելու է մշտական օդափոխություն, պատուհանները լինելու են մշտապես բաց: Հանդերձարաններում նույնպես պատուհանները և դռները մշտապես լինելու են բաց, ինչը ապահովելու է մշտական օդափոխություն:
Լողավազանում չեն գործելու ցնցուղները: