Մուտք կրթահամալիր. Մանկավարժական ճամբար

Օր՝ Օգոստոսի 24-26 ին, ժամը ՝ 13:10

Կրթահամալիր աշխատանքի համար դիմած, վերապատրաստում, կամավորական աշխատանքի փուլն անցած, ֆիզարձակուրդից վերադարձած դասավանդողները

Բլեյան բաց ցանցով գործընկեր ուսումնական հաստատություններ դիմող մասնագետները։ 

Նպատակը՝ լողալու հմտությունների ստուգում, կարողությունների կատարելագործում:

Ծրագրում՝

ոտքերի և ձեռքերի վարժություններ

շնչառական վարժություններ

լող կրծքավանդակի վրա(կրոլ)

լող մեջքի վրա( թիկնալող)

Ջրացատկ

Անհրաժեշտ պարագաներ՝ լողազգեստ, հողաթափ, սրբիչ,ռեզինե գլխարկ

Արդյունքը ՝ բլոգում:

Վերապատրաստում:

Այսօր ՝ վերապատրաստման երկրորդ օրը մեզ մոտ շատ հագեցած էր: Մենք մասնակցեցինք մի միջոցառման, որտեղ հանդես եկան Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տաղանդաշատ սաները: Այնուհետև անցկացրեցինք դասընթաց բլոգավարության մասին: Սովորեցինք թե ինչպես ստեղծենք մեր բլոգը, և ինչպես աշխատենք: Մենք եկանք այն եզրակացության, որ բլոգային ուսուցումը հնարավորություն է տալիս թե՝ աշակերտներին, թե՝ ուսուցիչներին և թե՝ ծնողներին ակտիվ մասնակցել կրթական բոլոր ծրագրերին կարողանան ինքնադրսևորվել և ունենալ իրենց ներդրումները երեխաների համակողմանի և ներդաշնակ զարգացման համար: