Լողի ստուգատես
Ժամկետ՝ մայիսի 17-21
Մասնակիցներ՝ կրթահամալիրի 5-6 տարեկաններ
ժամանակացույց՝ ըստ դասացուցակի
Նպատակ՝ Մայիսյան հավաքի շրջանակներում ստուգել տարվա ընթացքում սովորողների ձեռք բերված լողի հմտությունները
Ընթացք՝ հանդերձափոխում, ցնցուղ, նախավարժանք, ջրում տաքացնող նախատապրաստական վարժություններ:
Նորմատիվներ՝
- շնչառության պահում ջրի տակ՝ 3-5 վրկ.
- արտաշնչումներ ջրում
- թիկնալող
- կրծքի վրա՝ ազատ ոճի լող
- ջրացատկ
Ստուգատեսի լուսաբանման պատասխանատուներ՝ դասվարներ, օգնականներ