Ջրացատկի նախագիծ 03․12․18 — 07․12․18

 

Նպատակ՝  Կրթահամալիրում ջրացատկի տեխնիկայի ուսուցում տարատարիք խմբերում:

 Խնդիր՝ Սովորողների առողջության ամրապնդում, կոփում: Շնչառական համակարգի աշխատանքի բարելավում:

Նախագծի մեկնարկը և ավարտը՝  03․12․18—07․12․18. ամեն դասարան իր ուսումնական պարապմունքի ժամին

Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոց, ծածկած լողավազան:

Մասնակիցները՝ կրտսեր դպրոցի սովորողներ:

Շարունակել կարդալ

Տրիատլոնի նախագիծ

Նոյեմբերի 8-ին Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանի սովորողների հետ մասնակցեցինք տրիատլոնի նախագծին։ Հյուսիսային դպրոցից վազքով ուղևորվեցինք դեպի Մայր դպրոցի հեծանվակայան, որտեղ Միքայել Ղազարյանը շատ ջերմ ընդունեց և տրամադրեց հեծանիվներ, նաև վերհիշեցինք երթևեկության կանոնները։ Այնուհետև ուղևորվեցիք դեպի Արևմտյան դպրոց, որտեղ արդեն մեզ էին սպասում դպրոցի հեծանվորդները։ Փոքր մրցաշարից հետո լողորդները գնացին լողի, իսկ մյուս մասը՝ Ագարակ՝ ձիուկներին տեսակցության։

 

Տեսանյութ՝

Սուջուխի ծես․ Ճամփորդության հաշվետվություն․ 07․11․2018

Նոյեմբերի 7-ին Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սովորողները Աշտարակում էին՝ որպեսզի մասնակցեն սուջուխի ծեսին։

Տեսանյութը՝ Ռիմա Քեքեջյանի

Աշտարակում 1850-ական թվականներից բնակություն հաստատած Ղայաչյանների ընտանիքի հայրը եղել է կուլակ. զբաղվել է գինեգործությամբ։ Պահպանելով սերնդեսերունդ փոխանցված ավանդույթները՝ Հովսեփ Ղալաչյանը շարունակում է պապերի գործը… Նա մեծ սիրով ու խնամքով պահպանում է պապերից փոխանցված հարուստ մառանը, որտեղ կային գինու պատրաստման ու պահպանման համար անհրաժեշտ սարքեր, կարասներ, մոտ 5տ տարողությամբ գուփ, տակառներ, կշեռքներ և 1991թ-ից շշալցված գինիներ։

Շարունակել կարդալ

Սուջուխի ծես. Վարպետության դաս

Նոյեմբերի 7-ին՝ ճամփորդելու ենք Աշտարակ քաղաքի Աշտարակաց մառան, որը գտնվում է Երևանից 25կմ հեռավորության վրա՝ Աշտարակ քաղաքի կենտրոնում։
Սովորողները մասնակցելու են մառանի ամենակարևոր արարողություններից մեկին՝ ավանդական սուջուխի պատրաստմանը։

Ճամփորդության սկիզբը՝ 10։00, վերադարձ՝ 14։30՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի մոտից։

Ճամփորդներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 4-րդ դասարանցիներ, ուսուցիչներ։

Պատասխանատու՝ Ռիմա Քեքեջյան

Ուղեկցողներ ուսուցիչ՝ Անուշ Համբարյան

 

Շարունակել կարդալ

Նախագծային շաբաթ Նոյեմբերի 5-9

Տրիատլոնի նախագիծ

Նախագծի ժամկետը՝08.11.2018թ.

Մեկնարկը ժամը  10:00-ին 

Մասնակիցները ՝  Հյուսիսային դպրոցի  3-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • բարձրացնել երեխաների ներգրավածությունը սպորտային մրցաշարերին
  • բարձրացնել ֆիզիկական պատրաստվածությունը

Խնդիրները՝

  • Հեծանվային հմտությունների բարձրացում
  • Խմբային համագործակցություն

Ընթացքը՝  Հյուսիսային դպրոցից վազքով դեպի Մայր դպրոցի հեծանվային ակումբ։ Հեծանվային ակումբից հեծանիվներով դեպի Արևմտյան դպրոց որ տեղ մեզ են սպասելու Քրիստինե Հարությունյանը իր խմբի հետ։ Երկու դպրոցների միջև հեծանվային մրցաշարից հետո միասնական այց դեպի Ագարակ այնուհետև լողավազան։

  • Փուլ 1-ին  վազք
  • Փուլ 2-րդ  հեծանվավարություն
  • Փուլ 3-րդ Ագարակ
  • Փուլ 4-րդ Լող

Անհրաժեշտ գույք՝ հեծանիվ։

Կազմակերպիչ-պատասխանատուներ՝ Անուշ Համբարյան, Կարինե Մամիկոնյան, Սուսաննա Պետրոսյան։

Հեծանվաերթ`Բանգլադեշով

Հեծանվաերթի մեկնարկը՝ հոկտեմբերի 29, ժամը՝ 09.30, Մայր դպրոցի հեծանվակայանից

Երթուղին՝

Դպրոցին հարակից թաղամասեր, այգիներ՝

Վահան Տերյան պուրակ — Բաբաջանյան-Րաֆֆու փողոցներ-Սուրբ Երրորդություն եկեղեցի-Վ. Տերյանի պուրակ Շարունակել կարդալ