«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

Օգոստոսի 26-30-ը կրթահամալիրում կազմակերպվում է մանկավարժական ճամբար՝ 2019-2020 ուստարում կրթահամալիրում աշխատելու հայտ ներկայացրած մասնագետների համար։ Շարունակել կարդալ

«ՄՈՒՏՔ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ

Հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը կրթահամալիրում կազմակերպվում է մանկավարժական ճամբար` 2019-2020 ուստարում կրթահամալիրում աշխատելու հայտ ներկայացրած մասնագետների համար:

ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԼՈՂԻ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԵՆ. Շարունակել կարդալ

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

5 տարեկանների ուսուցման խմբերի ղեկավարների, ուսուցչի օգնականների, կազմակերպիչների

2019թ. հունիսի 17-28
2019-2020 ուսումնական տարի

Ներկայացվող լողի պահանջներն են.

  • թիկնալող 20մ
  • լող կրծքի վրա (ազատ ոճ) 20մ
  • ջրացատկ

Թիկնալողը և կրծքի վրա լողը դասավանդողը պետք է լողա 20մ ազատ ոճով: Կարևոր է, որ դասավանդողը իրեն ջրի վրա զգա ինքնավստահ, լողա առանց ընդմիջումների:

Ջրացատկը կարևոր նորմատիվ է դասավանդողի համար, պարտադիր չէ, որ ջրացատկը կատարվի գլխով, բավական է առանց վախենալու ցանկացած դիրքով ցատկել ջուրը՝ անհրաժեշտության դեպքում խեղդվող երեխային օգնություն ցուցաբերելու համար:

Դասավանդողը իր հետ պետք է ունենա.

  • լողազգեստ
  • ջրային գլխարկ(պարտադիր)
  • ռետինե հողաթափեր
  • ջրային ակնոց (ցանկալի է)

Պատասխանատու՝ Անուշ Համբարյան

Մանկավարժական Աշխատողների աշնանային ճամբար

Աշխատակարգ

29.10.18
09:00-09։30՝ ընդհանուր պարապմունք

09։30-10:00 Շրջակա միջավայրի մաքրություն

10:00-11:00 պարտիզապուրակային աշխատանք

11:00-12:00 հայրենագիտական ակումբ. մաքրման աշխատանքներ

12:30-13։00՝ ընդմիջում դպրոցներում

14։00-15:00 մանկավարժական աշխատողների ընդհանուր պարապմունք

15:00-16:00 աշխատանք դպրոցում. ընթացիկ նախագծերի աշխատանքներ

Շարունակել կարդալ

Մարդը, որ ուզեց ապաքինվել: Դինո Բուցատի

Վերլուծական

Կարդալով Դինո Բուցատտիի՝ «Մարդը, որն ուզեց ապաքինվել» ստեղծագործությունը, մի քանի հետևություններ արեցի ինձ համար: Բոլոր մարդիկ էլ կյանքում հանդիպում են փորձությունների, շատերը հեշտ են հաղթահարում, մի մասն էլ դժվարությամբ։ Բայց կան իրավիճակներ, որոնցից հնարավոր է դուրս գալ, եթե մեծ կամքի ուժ ունես։ Հերոսը այդպիսի հատկանիշներ դրսևորեց։ Նա ուզեց ապաքինվել, պայքարեց, բայց վերջում հասկացավ, որ այդպես մաքրագործվելուց հետո նրան այլևս չէր հետաքրքրում դրսի աշխարհը, այն աշխարհը, որը վերադառնալու համար նա այդքան պայքարեց։ Ըստ իս, դա այն կյանքն էր, որը մարդուն կապում է երկրային կյանքին, բայց մաքրագործվելուց, «բուժվելուց» հետո մարդուն այլևս չի հետաքրքրում նյութական աշխարհը: Ստեղծագործության ավարտին ընթերցողին հնարավորություն է տրվում վերարժևորելու ունեցածը, դիտարկելու ապրելու համար անհրաժեշտ պայմանները, որոնց մեջ փորձում ես առանձնացնել նյութականն ու «իրականը»:

Օրվա քրոնիկոն

Հունիսի 15- ը Հյուսիսում սկսեցինք Հարսանեկան ընդհանուր լողափնյա պարապմունքով՝  ջրային ուրախ չլմփոցներ, թրջված, ուրախ ճամբարականներ: Ճամբարականների հետ միասին հավաքեցինք Հյուսիսային դպրոցի այգու բարիքները՝ թափ տվեցինք ծիրանենին և բալ հավաքեցինք:

Տեսանյութը՝ Սեդա Վիրաբյանի