Ջա՜ն, ճամբար ջա՜ն

Հուլիս 24

Առավոտյան, ինչպես մնացած օրերին, սկսեցինք միջավայրի խնամքով: Մինչև նախաճաշը որոշեցինք խաղալ մնջախաղ: Ապա գնացինք նախաճաշելու: Ավարտելուց հետո կուշտ փորով ուղևորվեցինք դեպի Մայր դպրոց: Հեռվից տեսանք թենիսի մարզիչ ընկեր Հասմիկին, ով ժպտերես մեզ էր դիմավորում դռների մոտ: Ճամբարականների ոգևորությանը չափ չկար: Ավարտից հետո վերադարձանք դպրոց, շա՜տ արագ փոխվեցինք և վազեցինք  լողավազան: Անյուհետև նկարչություն արեցինք, ֆուտբոլ խաղացինք, այցելեցինք Ատիին և իր 8 ձագուկներին:

Նկարաշար՝

Թենիսի պարապմունք

Հուլիս 24

Այսօր այցելեցինք Մայր դպրոց՝ ընկեր Հասմիկի հետ Թենիս պարապելու: Ճամբարականները մեծ ոգևորվածությանբ էին խաղում: Նրանք կարծես փոքրիկ չեմպիոններ լինեին: Կարծում եմ՝ ապագայում չեմպիոններ ենք ունենալու:

Տեսանյութ՝

Ջա՜ն, ճամբար

Հուլիս 23

Այսօր ճամբարային օրը սկսվեցինք միջավայրի խնամքով: Ապա փոխվեցինք հագանք մեր լողազգեստները և հայտնվեցինք ջրի մեջ: Ջրային վոլեյբոլ խաղալուց հետո գնացինք նախաճաշելու: Համտեսեցինք շա՜տ համեղ ձվաձեղ: ԵՎ քանի որ արդեն կուշտ էինք , ժամանակ չկորցրեցինք և նորից շարունակեցինք մեր ամառային ուրախ զվարթ ճամբարը:

Տեսանյութ՝

Ամառային բաց ճամբարի հուլիսի 23-ից հուլիսի 27-ի աշխատակարգ

 

Հյուսիսային դպրոցը հրավիրում է միասին մասնակցելու ամառային ճամբարին բոլոր այն երեխաներին, ովքեր սիրում են լողալ, հեծանիվ վարել, զվարճանալ, նկարել, մարզվել, շախմատ խաղալ, երգել, պարել, ճամփորդել :
Ճամբարի ղեկավար ՝ Անուշ Համբարյան Շարունակել կարդալ

Ճամբարային անցուդարձ

37347205_181908306006564_6662941057304494080_n

Հուլիսի 18

Ինչպես նախորդ ճամբարային օրերն, այսօր նույնպես օրը սկսեցինք միջավայրի խնամքով, ջրեցինք  եւ խնամեցինք սենյակային բույսերը: Մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին, մարզեցինք մեր մարմինները: Հյուսիսային դպրոցի երգի ուսուցչուհի Հասմիկ Մաթեւոսյանը  ճամբարականներին սովորեցրեց «Ձիուկ» երգը:

Տեսանյութը՝ Հասմիկ Մաթեւոսյանի

Երգուսուցումից հետո լողացինք, մարզական խաղեր խաղացինք: Ճամբարային օրն ավարտեցինք լողափի մաքրությամբ:

Տեսանյութ՝

Ճամբարային ուրախ առօրյա

Հյուսիսում ճամբարային մեր առօրյան այսօր լեցուն էր և հագեցած: Օրն, ինչպես միշտ սկսեցինք միջավայրի  խնամքով, որին էլ հաջորդեց ուրախ, մարզական ընդհանուր պարապմունքը: Մեր ճամբարային առօրյայից չպակասեց նաեւ հեծանվավարությունը: Նախաճաշից հետո շտապեցինք Արևմտյան  դպրոց, որտեղ մեզ էին սպասում մի խումբ ճամբարականներ: Արևմտյան դպրոցի ճամբարականների հետ այցելեցինք կրթահամալիրի Ագարակ:Ճամբարականները հիացած էին կենդանիների բազմազանությամբ, ոգեւորված էին ձիերի  խելացիությամբ եւ ընկերասիրությամբ: Չվախեցանք, սիրեցինք, շոյեցինք, կերակրեցինք եւ  ուրախ տրամադրությամբ վերադարձանք: Ճաշից հետո էլ շտապեցինք լողալու:

Տեսանյութ՝