Բնութագիր

Նելլի Սարգսյանի բնութագիր

Անուշ Համբարյան

Նելլի Սարգսյանը աշխատասեր, պարտաճանաչ, մաքրասեր, անտրտունջ աշխատող է: Տիկին Նելլին ունի նաև բուժքրոջ կրթություն, երկար տարիներ աշխատել է ծննդատանը: Տիկին Նելլիի աշխատանքից շատ գոհ ենք:

Տաթև Համբարյան

Նելլի Սարգսյանը շատ հաճելի կին է, սիրով է կատարում իր աշխատանքը, ուշադիր է բոլորի հանդեպ: Պատրաստակամ է և պարտաճանաչ: Աշխատանքի մեջ չի թերանում:

Գոհար Բալջյան

Տիկին Նելլին ակտիվ, պատրաստակամ կին է, ոչ մի աշխատանքից չի խուսափում, սիրում է երեխաներին, շուրջբոլորն ամեն ինչ նկատում է, փորձում է շտկել։ Մասնագիտությամբ բուժքույր է և իր մասնագիտական կարողությունները ևս օգտագործում է, ամռանը, երբ ճամբարը գործում էր, և տիկին Անուշը չկա, ճամբարականներին բուժօգնություն տիկին Նելլին էր ցույց տալիս։

Անուշ Աղաբաբյան

Նելլի Սարգսյանը բարեխիղճ, պարտաճանաչ, մաքրասեր կին է: Շատ հոգատար և ուշադիր է բոլորի նկատմամբ:

Քրիստինա Հարությունյան

Նելլի Սարգսյանը շատ աշխատասեր , պատասխանատու , պարտաճանաչ մարդ է: Միշտ սիրալիր և հոգատար է բոլորի նկատմամբ: