Նախապատրաստում ենք քննարկում հունիսի 19-ին՝ Մարմնամարզությունը կրթահամալիրում։
- 2019-2020-ի մասին տեղեկանք՝ առանձին՝ 1-ին դասարանում, 2-3-րդում․
- մարմնամարզություն վարողների մասնագիտական զարգացումը 2019-2020-ին
- 2020-2021-ի նախագիծը, դասվարների մասնագիտորեն պատրաստվելը հունիս-օգոստոսին
Դասվարները բլոգներում պատումի տեսքով ներկայացնում են անցած ուսումնական տարում մարմնամարզության կազմակերպումը իրենց դասարանում․
ա․ ամենօրյա մարմնամարզության կազմակերպումը / առավոտյան ընդհանուր պարապմունք, ֆիզկուլտ — դադարներ ուսումնական պարապմունքների ընթացքում/
բ․ մարմնամարզության պարապմունքների կազմակերպում / այդ թվում՝ էստաֆետային խաղեր, սպորտլանդիաներ, ռոդարիական մարմնամարզական խաղեր/
գ․ հեծանվավարության պարապմունքներ
դ․ լող
ե․ ձմեռային մարզական խաղեր
զ․ բակային, ազգային խաղեր
Պատումի մեջ անդրադառնալ սովորողների մարզական հանդերձանքին, մարզական գույքին, միջոցներին, միջավայրին։
Ցանկալի է հրապարակման մեջ կցել տարվա ընթացքում արած տեսանյութերը։ Նաև՝ ինչ ռեսուրսներից են օգտվել, ում հետ խորհրադակցել և այլն։
Կարևոր է՝
ա․ անդրադառնալ մարտ- հունիս ամսիներին ընտանեկան դպրոցների կազմակերպմանը
բ․ 2020-2021 -ին պատրաստվելուն / հուլիս- օգոստոսին՝ մասնագիտական զարգացմանը/
գ․ անհատական մարզական հոբիին․․․եթե ունեն