Լողավազանի 2019-20 ուս. տարվա աշխատակարգ։
Լողավազանից օգտվելու կարգ՝
Լողավազան հաճախելիս անհրաժեշտ է ծանոթանալ լողավազանում գործող կարգապաhության և անվտանգության բոլոր կանոններին: Դրանք նպաստում և ապահովում են այցելուների անվտանգությունը և առողջության պահպանումը:
Գույք-հանդերձանք՝
- Լողազգեստ
- Ռետինե հողաթափեր
- Սրբիչ
- Լողի գլխարկ /աղջիկներ/
- Ջրային ակնոց
Լողավազանում արգելվում է՝
- Մտնել լողավազանի սրահ դրսի կոշիկներով
- Լողավազան մտնել առանց ցողվելու
- Առանց թույլտվություն մտնել ջուրը և դուրս գալ ջրից
- Լողավազանում վազել, աղմկել
Նկարագիր՝
Լողորդը մտնում է հանդերձարան, հագնում լողի համազգեստը, ապա ռետինե հողաթափերով առաջանում դեպի ցնցուղ: Ցողվելուց հետո, կատարում է նախավարժանք, ապա թույլտվություն ստանալուց հետո մտնում ջուրը:
Կազմակերպման ձևը՝
Դասին մասնակցում է մինչև 25 սովորող՝ լողավազանում աշխատում է 2 մարզիչ և դասվարը։ Պարապմունքը տևում է 45 րոպե, որից 40-ը ջրում և 3-5-ը նախավարժանք։
Հանդերձափոխվում են դասվարի պատասխանատվությամբ և օգնությամբ։
Լողորդը պարապմունքը ավարտելուց հետո, կրկին ցողվում է՝ քլորից մաքրվելու նպատակով:
Ջրի ջերմաստիճանը— ամռանը՝ 25-27, ձմռանը՝ 28-30:
ԼՈՂԱՎԱԶԱՆՆԵՐԻ, ԶԳԵՍՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԿԻՑ ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Սանհանգույցներ | Սարքավորումներ |
Տղամարդկանց | 1 զուգարանակոնք, 2 լվացարան |
Կանանց | 1 զուգարանակոնք 2 լվացարան |
Օգտագործվող ախտահանիչ նյութեր
- Լողավազանների ջրի վարակազերծման համար
- քլոր
- քլորակիր
- այգեցիտ
- խտեցուցիչ
- Ավազանի ջուրը դատարկելուց հետո ախտահանման համար
- քլորակիր (պարզեցված լուծույթ 1%)
Լողավազանը սպասարկող անձնակազմ
Լողավազանի պատասխանատու՝ Անուշ Համբարյան
Առաջին բուժօգնության և սանիտարահիգենիկ կանոնների պահպանման պատասխանատու՝ Անուշ Աղաբաբյան
Մաքրության պատասխանատու՝ Նորա Սևոյան
Տեխնիկական մասի պատասխանատու՝ Ժիրայր Միքայելյան
Լողավազանի մարզիչներ՝ Անուշ Համբարյան, Քրիստինե Հարությունյան
Լողավազանի դասացուցակ՝