Հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը կրթահամալիրում կազմակերպվում է մանկավարժական ճամբար` 2019-2020 ուստարում կրթահամալիրում աշխատելու հայտ ներկայացրած մասնագետների համար:
ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԼՈՂԻ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԵՆ.
թիկնալող 20մ
- լող կրծքի վրա (ազատ ոճ) 20մ
- ջրացատկ
Թիկնալողը և կրծքի վրա լողը դասավանդողը պետք է լողա 20մ ազատ ոճով: Կարևոր է, որ դասավանդողը իրեն ջրի վրա զգա ինքնավստահ, լողա առանց ընդմիջումների:
Ջրացատկը կարևոր նորմատիվ է դասավանդողի համար, պարտադիր չէ, որ ջրացատկը կատարվի գլխով, բավական է առանց վախենալու ցանկացած դիրքով ցատկել ջուրը՝ անհրաժեշտության դեպքում խեղդվող երեխային օգնություն ցուցաբերելու համար:
Դասավանդողը իր հետ պետք է ունենա.
- լողազգեստ
- ջրային գլխարկ(պարտադիր)
- ռետինե հողաթափեր
- ջրային ակնոց (ցանկալի է)
Պատասխանատու՝ Անուշ Համբարյան