Սուջուխի ծես․ Ճամփորդության հաշվետվություն․ 07․11․2018

Նոյեմբերի 7-ին Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սովորողները Աշտարակում էին՝ որպեսզի մասնակցեն սուջուխի ծեսին։

Տեսանյութը՝ Ռիմա Քեքեջյանի

Աշտարակում 1850-ական թվականներից բնակություն հաստատած Ղայաչյանների ընտանիքի հայրը եղել է կուլակ. զբաղվել է գինեգործությամբ։ Պահպանելով սերնդեսերունդ փոխանցված ավանդույթները՝ Հովսեփ Ղալաչյանը շարունակում է պապերի գործը… Նա մեծ սիրով ու խնամքով պահպանում է պապերից փոխանցված հարուստ մառանը, որտեղ կային գինու պատրաստման ու պահպանման համար անհրաժեշտ սարքեր, կարասներ, մոտ 5տ տարողությամբ գուփ, տակառներ, կշեռքներ և 1991թ-ից շշալցված գինիներ։

Շարունակել կարդալ