Մարդը, որ ուզեց ապաքինվել: Դինո Բուցատի

Վերլուծական

Կարդալով Դինո Բուցատտիի՝ «Մարդը, որն ուզեց ապաքինվել» ստեղծագործությունը, մի քանի հետևություններ արեցի ինձ համար: Բոլոր մարդիկ էլ կյանքում հանդիպում են փորձությունների, շատերը հեշտ են հաղթահարում, մի մասն էլ դժվարությամբ։ Բայց կան իրավիճակներ, որոնցից հնարավոր է դուրս գալ, եթե մեծ կամքի ուժ ունես։ Հերոսը այդպիսի հատկանիշներ դրսևորեց։ Նա ուզեց ապաքինվել, պայքարեց, բայց վերջում հասկացավ, որ այդպես մաքրագործվելուց հետո նրան այլևս չէր հետաքրքրում դրսի աշխարհը, այն աշխարհը, որը վերադառնալու համար նա այդքան պայքարեց։ Ըստ իս, դա այն կյանքն էր, որը մարդուն կապում է երկրային կյանքին, բայց մաքրագործվելուց, «բուժվելուց» հետո մարդուն այլևս չի հետաքրքրում նյութական աշխարհը: Ստեղծագործության ավարտին ընթերցողին հնարավորություն է տրվում վերարժևորելու ունեցածը, դիտարկելու ապրելու համար անհրաժեշտ պայմանները, որոնց մեջ փորձում ես առանձնացնել նյութականն ու «իրականը»: