Հուլիս 26
Ճամբարականները այսօր ունեցան նաև կարատեի պարապմունք, որը վարեց սենսեյ Հայկուհին: Սովորեցինք մարզական նոր հմտություններ:
Օգտակար է իմանալ
Կարատեն առաջացել է Հին Հնդկաստանի փիլիսոփայական-կրոնական ուսմունքի՝ յոգայի, և միջնադարյան Չինաստանի բուդդայական վանականների ինքնապաշտպանության հնարքների հիման վրա: Կարատեի մարզական մրցումները ներառում են երկու հակառակորդների մրցապայքարը և հնարքների միայնակ ցուցադրումը՝ առանց հակառակորդի:
Կարատեի մրցապայքարը սահմանափակվում է խիստ կանոններով, որպեսզի մարզիկները պատահաբար միմյանց չխեղեն: Մարզիկները մրցում են բոկոտն, սպիտակ, լայն կիմոնո կոչվող մարզահագուստով, որի վրա կապված գոտու գույնը ցույց է տալիս մարզիկի վարպետության աստիճանը:
Տեսանյութ՝