Հուլիս 24
Առավոտյան, ինչպես մնացած օրերին, սկսեցինք միջավայրի խնամքով: Մինչև նախաճաշը որոշեցինք խաղալ մնջախաղ: Ապա գնացինք նախաճաշելու: Ավարտելուց հետո կուշտ փորով ուղևորվեցինք դեպի Մայր դպրոց: Հեռվից տեսանք թենիսի մարզիչ ընկեր Հասմիկին, ով ժպտերես մեզ էր դիմավորում դռների մոտ: Ճամբարականների ոգևորությանը չափ չկար: Ավարտից հետո վերադարձանք դպրոց, շա՜տ արագ փոխվեցինք և վազեցինք լողավազան: Անյուհետև նկարչություն արեցինք, ֆուտբոլ խաղացինք, այցելեցինք Ատիին և իր 8 ձագուկներին:
Նկարաշար՝