


Չնայած եղանակի մռայլ ու անձրևային լինելուն,Հյուսիսային դպրոցում ճամբարային օրն ուրախ էր եւ պայծառ: Ճամբարականների հետ առավոտը սկսեցինքԱրև, արև, ե՛կ, ե՛կ երգով,միասին ողջունեցինք մռայլ ամպերի ետևում թաքնված արևին: Նախ ծանոթացա ճամբարականների հետ, պատմեցին իրենց նախասիրությունների մասին, իսկ հետո խնամեցինք մեր միջավայրը: Մարզվեցինք, մի քանի մարզական խաղեր խաղացինք, հեծանիվ վարեցինք, ճաշեցինք, իսկ կեսօրին արևն իր շողերը պարգևեց մեզ եւ մենք հայտնվեցինք լողավազանում:
Տեսանյութ՝
Անհոգ լողում ենք