Այցելություն Գառնի՝ Չարենցի կամարով, չարենցյան ընթերցումներով. պարատուն Գառնիում «Գարակէօզեան» վարժարանի հյուրերի եւ մի խումբ սեբաստացի սովորողներ, դասավանդողների հետ այսօր իրականացրեցինք ճամփորդություն դեպի Կոտայքի մարզ: Առաջին կանգառը Ողջաբերդ գյուղն էր: Չարենցի կամ Արարատի կամար հուշարձանում միասին ընթերցեցինք «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը,Արարատի շուքի տակ միասնական պարերգեր կատարելուց հետո ուրախ տրամադրությամբ շարունակեցինք ճանապարհը:
Հաջորդ կանգառը՝ հին հայկական հեթանոսական տաճար Գառնին էր:
․․․ շինում է մի դաստակերտ և անունը դնում է Գեղամի, որ հետո նրա թոռան՝ Գառնիկի անունով կոչվեց Գառնի:
— Մովսես Խորենացի, Հայոց պատմություն
Մեր պոլսահայ ընկերների հետ շրջեցինք Գառնիում եւ տեղեկություններ հաղորդեցինք տաճարի մասին:
Գառնու տաճարից հետո ուղեւորվեցինք դեպի Գեղարդի վանք: Դեպի վանական համալիր տանող ճանապարհը անցնում է պարսպին զուգահեռ կառուցված ճանապարհով։ Պատի վրա կանգնեցված 16-17-րդ դարերին վերագրվող խաչքարերի կրկնօրինակներն էլ անպայման ուսումնասիրեցինք։
Գեղարդի Գանձ-ադամանդհամալիրից լսելի եղավ խմբի միասնական աղոթքն ու հոգեւոր երգերը:
Տեսանյութ՝