Հայրենագիտական ճամփորդություն՝ Էջմիածին-Օշական-Աշտարակ

 

  Երևան-Ստամբուլ բաց ճամբար

Հայրենագիտական ճամփորդություն՝ Էջմիածին-Օշական-Աշտարակ

«Գարակէօզեան» վարժարանի հյուրերի հետ այսօր իրականացրեցինք  ճամփորդություն դեպի Արմավիրի եւ Արագածոտնի մարզեր:Այցելեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,բայց տաճարն այս պահին  գտնվում է վերանորոգման շրջանում: Արմավիրի մարզից  գնացինք Արագածոտնի մարզ: Գյուղ Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մեզ դիմավորեցին «Արի Օշական» երիտասարդական նախաձեռնության անդամներն,ովքեր մեզ հետ շրջեցին, պատմեցին Օշականի, ինչպես նաեւ եկեղեցու մասին: Մեզ հյուրասիրեցին  նաեւ անուշահամ մրգեր: Միասին գնացինք Աշտարակի Կարմրավոր եկեղեցիներ, այնտեղից էլ վերադարձանք Երեւան եւ շրջայց կատարեցինք հին երեւանյան փողոցներով:

Տեսանյութ՝

 

Չարենցի կամարով՝ Գառնի

Այցելություն Գառնի՝ Չարենցի կամարով, չարենցյան ընթերցումներով. պարատուն Գառնիում

09.00- 10.00- օրվա բրդուճների պատրաստում Միջին դպրոցի խոհանոց- ակումբում. Գոհար Եղոյան և սովորողներ

09.30-ից կացարաններից հյուրերի ուղեկցում Մայր դպրոց

Արևմուտքից՝ Հռիփսիմե Գալստյան, Երանուհի Խլղաթյան

Հյուսիսից՝ Սիդոնյա Վիրաբյան,Անուշ Համբարյան

10.00՝ մեկնում Մայր դպրոցից

Երթուղին՝ Երևան- Չարենցի կամար- Գառնի- Գեղարդ- Երևան

Ծրագրում՝

  • Կանգառ Չարենցի կամարի մոտ. չարենցյան ընթերցումներ. պատասխանատու՝ Հռիփսիմե Գալստյան, Երանուհի Խլղաթյան
  • Այցելություն Գառնիի տաճար, զբոսանք կիրճում
  • Այցելություն Գեղարդ վանք. հոգևոր երգեր եկեղեցում. «Հայր մեր», «Քրիստոս ի մեջ». պատասխանատու՝ Գոհար Եղոյան
  • Ճաշի ընդմիջումը՝ բրդուճներով

Մասնակիցներ՝

Ստամբուլի Կարագյոզյան վարժարանի խումբ. սովորողներ, ուսուցիչներ

Միջին դպրոցի սովորողներ

  1. Բաղդասարյան Նոռա
  2. Հարությունյան Միլենա
  3. Տեր- Պետրոսյան Սաթինե
  4. Նարեկ Աշակյան
  5. Հայկ Արշակյան
  6. Համբարձում Մանջոյան
  7. Արամ Հունանյան
  8. Սվետլանա Մելքումյան
  9. Մանուկյան Կարինա
  10. Արղության Անի