Ամառային ճամբար՝ 18.06-22.06

Ամառային ճամբարի հերթական շաբաթն անցավ ինչպես միշտ՝ ակտիվ։ Ճամբարականների հետ իրականացվող նախագծերի ընթացքում մասնակցեցինք կրթահամալիրի մայր դպրոցի համերգային ծրագրերին, լողացինք բացօթյա լողավազանում, հեծանիվ վարեցինք։
Շաբաթվա ընթացքում մանկավարժական աշխատողների սեմինար֊պարապմունքներին մասնակցելը մասնագիտական աճի համար կարևորագույն քայլ էր։