Հունիսի 14

Հյուսիսային դպրոցում օրը սկսեցինք  հարսանեկան ընդհանուր լողափնյա պարապմունքով:Ուրախ լողափնյա ընդհանուր պարապմունքից հետո խնամեցինք մեր միջավայրը, լողափը:

 

Ճամբարային առօրյան մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև մեր մարզային գործընկերների մոտ, ինչի վկայությունն է վերապատրաստվել ցանկացող մանկավարժների չդադարող հոսքը կրթահամալիր։ Հյուսիսային դպրոցն այսօր հյուրընկալել էր Սասունիկ համայնքի Գ. Չաուշի անվան դպրոցի և նախակրթարանի դասավանդողներին։ Հյուրերը մասնակցեցին հարսանեկան ծեաի նախապատրաստական աշխատանքներին, Հասմիկ Մաթևոսյանի հետ սովորեցին ծեսի երգերից, ապա Տաթև Աթոյանի օգնությամբ պատրաստեցին կրծքազարդեր։

 

Տեսանյութ՝ Սեդա Վիրաբյանի