Նպատակը՝
- բարձրացնել սովորողների ներգրավածությունը սպորտային միջոցառումներին
- արդիականացնել բասկետբոլ խաղը
- բարձրացնել ֆիզիկական պատրաստվածությունը
Խնդիրները՝
- խաղարկային հմտությունների բարձրացում
- խաղընկերների հետ համագործակցություն
- բասկետբոլի կանոների պրակտիկ կիրառում
Նախագծի ժամկետը՝ ————
Մասնակիցները ՝ Միջին դպրոցի սովորողներ
Բնութագիրը՝ Կազմակերպել եռօրյա մրցաշար: Մարզաձև՝ բասկետբոլ: Մրցաշարին կմասնակցեն 7-րդ և 8-րդ դասարանի սովորողները: Մրցաշարը կկայանա հետևյալ կանոնակարգով՝ կմրցեն ըստ վիճակահանության նույն ենթախմբում ընկած թիմերը, հաղթողները դուրս կգան եզրափակիչ, որտեղ կվորոշվեն մրցանակային տեղերը:
Մասնակիցներին կշնորհվեն մեդալներ և դիպլոմներ, խրախուսիչ այլ մրցանակներ:
Պատմություն
Խաղը հիմնադրվել է 1891 թ.-ին՝ ԱՄՆ Մասաչուսետս նահանգի Սպրինգֆիլդի քոլեջի ֆիզիկական դաստիարակության ուսուցիչ Ջեյմս Նեյսմիթի (1861-1939) կողմից։ Որպես դպրոցի ֆուտբոլի մարզիչ, նրան տրվեց հանձնարարական ստեղծել փակ դահլիճում անցկացվող հետաքրքիր մի խաղ, որով ուսանողները կարող են զբաղվել ձմռան ամիսներին։
Նեյսմիթն ընտրեց երկու դեղձի կողովներ և մեխեց խաղահրապարակի պատշգամբին։ Զամբյուղների բարձրությունը թելադրվեց պատշգամբի բարձրությամբ։ Այս բարձրությունն այնքան ճիշտ էր, որ այն երբեք չփոխվեց։ Առաջին խաղերը խաղացվել են ֆուտբոլի գնդակով, և յուրաքանչյուր նետումից հետո գնդակը հանվել է զամբյուղի միջից աստիճանի օգնությամբ։
Առողջապահություն
Բասկետբոլը զարգացնում և ամրապնդում է հենաշարժողական ապարատը, բարձրացնում շնչառական և սիրտանոթային համակարգերի ֆունկցիոնալ հնարավորությունները, բարելավում տեսողական, շարժողական, անդաստակային վերլուծիչների աշխատանքը, շարժումների համաձայնեցումը, մեծացնում ընդհանուր ֆիզիկական դիմացկունությունը, իսկ առանձնահատկությունների շնորհիվ այն մատչելի է երիտասարդների համար։
Խաղի տարրերը կարելի է սովորեցնել 10-12, իսկ հատուկ մարզումներն սկսել 12-14 տարեկանից։ Ըստ տարիքային խմբերի (երեխաներ, պատանիներ և աղջիկներ), որպես կանոն, մրցումների մասնակցել թույլատրվում է մշտական մարզումներից 1-1,5 տարի հետո։ Ցածր դպրոցական տարիքի երեխաների և պատանիների պարապմունքների ընթացքում սահմանափակվում են խաղի տևողությունը, խաղահրապարակի չափերը, զամբյուղի բարձրությունը, գնդակի քաշը, կանոնակարգվում մրցումների քանակը։
Անհրաժեշտ գույք՝ Գնդակ , կոն:
Կազմակերպիչ—պատասխանատու՝ Անուշ Համբարյան: