Այսօր ՝ վերապատրաստման երկրորդ օրը մեզ մոտ շատ հագեցած էր: Մենք մասնակցեցինք մի միջոցառման, որտեղ հանդես եկան Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տաղանդաշատ սաները: Այնուհետև անցկացրեցինք դասընթաց բլոգավարության մասին: Սովորեցինք թե ինչպես ստեղծենք մեր բլոգը, և ինչպես աշխատենք: Մենք եկանք այն եզրակացության, որ բլոգային ուսուցումը հնարավորություն է տալիս թե՝ աշակերտներին, թե՝ ուսուցիչներին և թե՝ ծնողներին ակտիվ մասնակցել կրթական բոլոր ծրագրերին կարողանան ինքնադրսևորվել և ունենալ իրենց ներդրումները երեխաների համակողմանի և ներդաշնակ զարգացման համար: